|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկարատև հակամարտության՝ երկրի լիակատար անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։
«Մենք պետք է հասնենք զսպման, որպեսզի թշնամին երբեք չհամարձակվի կրկին հարձակվել մեզ վրա, և մենք կարողանանք ապրել անվտանգության մեջ։ Դա անելու միջոցներից մեկը պատերազմը ձգձգելն է մինչև հաջորդ նախագահական ժամկետը՝ թշնամուն հյուծելով։
Բոլորը պետք է իմանան, որ Իրանի վրա հարձակումն ունի իր գինը»,- ասել է նա PBS-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ ԱՄՆ զինված ուժերը շատ ավելի թույլ են, քան Իրանը կարծում էր։