|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոսքը դեպի «Հայաստան» դաշինքի շտաբ մեծացել է, դա նշանակում է հանրության մոտ հետաքրքրությունը մեծանում է մեր դաշինքի հանդեպ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը մամուլի ասուլիսում։
Նա ասաց, որ քարոզարշավի ժամանակ առանց խնդիրներ ստեղծելու ուրիշների համար կանեն իրենց աշխատանքը և մեր բնակչությանը կհամոզեն, որ անպայման մասնակցեն գալիք ընտրություններին, իսկ մասնակցելու դեպքում ընտրեն «Հայաստան» դաշինքին։
«Հետաքրքիր աշխատանք է սկսվել մեր ներկայացրած ծրագրի քննարկման շուրջ, բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել և առաջիկայում սկսելու ենք մասնագիտական համայնքների հետ քննարկումներ։ Ունենք մասնագետներ, պատրաստված անձինք, որոնց հետ պետք է պատրաստ լինենք երկարատև ճանապարհ անցնելու։ Քարոզարշավի ժամանակ էլ կփորձենք այն մարդկանց հայնաբերել, որոնց հետ կհամագործակցենք, պրոցեսները չեն ավարտվելու ամսի 20-ով, երկար ճանապարհ ունենք անցնելու՝ երկիրն այս փոսից հանելու համար։ Այնպես որ, շնորհակալ կլինենք, եթե առաջարկները շարունակեն մեզ ուղարկել»,-ասաց Արմեն Գևորգյանը։
Նա ասաց, որ այդ փորձը հետաքրքիր կլինի ապագայում գործադիր իշխանության շրջանակում էլ կիրառել։
Մանրամասն՝ տեսանյութում․