Միասին կարող ենք
կարևոր
3073 դիտում, 18 ժամ առաջ - 2026-03-08 12:37
Աշխարհ

Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ 6-ամսյա լայնամասշտաբ պատերազմի. ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ 6-ամսյա լայնամասշտաբ պատերազմի. ԻՀՊԿ

ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մոհամադ Նայենին հայտարարել է, որ երկրի հզոր զինված ուժերը լիովին պատրաստ են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ վեց ամիս տևողությամբ լայնամասշտաբ պատերազմի, հայտնում է Mehr-ը։

Շաբաթ ուշ երեկոյան հեռուստատեսային ելույթի ժամանակ բրիգադի գեներալ Ալի Մոհամադ Նայենին պատմել է մարտի դաշտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին և կանխատեսել ռազմական գործողությունների զարգացումը։ «ԱՄՆ ահաբեկչական բանակը և հանցավոր սիոնիստական ռեժիմը համատեղ ռազմական գործողության ընթացքում փետրվարի 28-ին՝ շաբաթ օրը, ավելի քան 50 000 զինվորով, երկու ավիակրով, 200 ժամանակակից կործանիչով, էսմինեցներով, հրթիռային կայանքներով և ատոմային սուզանավերով հարձակվել են Իրանի վրա։ Նրանք միանշանակ հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակն Իրանում իշխանափոխությունն է, և հենց այդ պատճառով էլ լայնամասշտաբ ագրեսիա են իրականացրել իրանական տարածքի դեմ»,- հայտարարել է իրանցի գեներալը։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի և Իսրայելի «չարամիտ» նպատակները ձախողվել են երեք ճակատում նրանց թույլ տված սխալ հաշվարկի պատճառով, ընդգծել է Նայենին։

«Պարզ դարձավ, որ թշնամին հստակ պատկերացում չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, ռազմական և սոցիալական կառուցվածքի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ իսլամական համակարգն անպարտելի է, և այդ անպարտելիությունը դրսևորվել է պատերազմի ժամանակ։