|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելի գեներալ-մայոր Յիցհակ Բրիքի կարծիքով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ չեն համապարփակ պատերազմի, որի ժամանակ ազգային տարածքը խոցվելու է օրական 3000 հրթիռով։
«Ամենասարսափելի սցենարով՝ իրանամետ խմբավորումները Սիրիայից, Եմենից և Իրաքից, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ը՝ Գազայի հատվածից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր կարձակեն Իսրայելի ուղղությամբ: Այսպիսով՝ իսրայելական թիրախների ուղղությամբ արձակվող հրթիռների միջին թիվը կհասնի օրական 3 հազարի»,- Բրիքի խոսքերն է մեջբերում MivzakLive News-ը։
Դեռևս 2021 թվականի նոյեմբերին զորավարը նախազգուշացրել էր, որ «նոր պատերազմը Իսրայելին երկար տարիներ հետ կշպրտի».