|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Իսրայելի պաշտպանության և անվտանգության ֆորումի նախագահ, պաշտոնաթող գեներալ Էրեզ Վիները Թել Ավիվում «The Jerusalem Post»-ի կազմակերպած Դիվանագիտական համաժողովում նախազգուշացրել է, որ Թուրքիան կարող է դառնալ տարածաշրջանի նոր ուժային կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վիների խոսքով՝ Իրանը տարածաշրջանում արդեն կորցնում է իր ազդեցությունը, ուստի Իսրայելը սպառնալիք պետք է սպասի ոչ թե Թեհրանից, այլ Անկարայից։
«Անկարայի գլխավորությամբ ձևավորվող կրակի օղակն արագորեն սեղմվում է Թել Ավիվի շուրջ», – ասել է նա։
Ըստ գեներալի՝ Անկարան եթե կարողանա դառնալ մուսուլմանական բլոկի առաջատար ուժ՝ ազդելով Հյուսիսային Աֆրիկայից ու Լիբիայից մինչև Սիրիա և Գազա ձգվող տարածաշրջանի վրա, ապա նրա աշխարհաքաղաքական կշիռը կմեծանա։
Նա նաև կոչ է արել Իսրայելին նվազեցնել զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության մեջ արտաքին կախվածությունը, քանի որ երկարատև հակամարտության դեպքում արտաքին աղբյուրներից կախվածությունը մեծ ռիսկ կարող է առաջացնել։
Վիները գտնում է, որ Թուրքիայի ազդեցության աճը կարող է Թել Ավիվի և Աթենքի համար Էգեյան ծովում ավելի մեծ ճնշում առաջացնել։ Նրա խոսքով՝ Անկարան վճռականորեն առաջ է տանում «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) դոկտրինը և ծովային իրավունքների հարցում դիրքերը չի զիջում։
«Մենք պետք է շարունակենք Հունաստանի, Կիպրոսի հունական վարչակազմի և Իսրայելի միջև ռազմավարական մերձեցումը։ Մասնավորապես, պետք է զարգացնենք հետախուզական համագործակցությունը Թուրքիայի դեմ»,- եզրափակել է գեներալ Վիները: