|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը տիրապետում է այն ամենին, ինչ անհրաժեշտ է հակառակորդներին պարտության մատնելու համար:
Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է իրանցի նահատակների ոգեկոչմանը նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է հինգշաբթի:
«Մեր տիրապետության տակ եզակի գործիքներ կան»,- հավելել է իրանցի գեներալը՝ խորհուրդ տալով «երկրի թշնամիներին հրաժարվել իրենց ճղճիմ երազանքներից և հեռու մնալ Իրանի ժողովրդից»:
«Թշնամիների բոլոր երազանքներն ու նպատակները ձախողվել են: Առավելագույն ճնշման քաղաքականությունը նույնպես տապալվել է Իրանին պաշտպանական հզորություն զարգացնելու հարցում խոչընդոտելու առումով»,- ընդգծել է հրամանատարը:
Վերջինս վերահաստատել է նաև, որ իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը երբեք չի կանգնեցնի երկրի գիտական առաջընթացը:
Հիշեցնենք, որ իրանցի ֆիզիկոս-միջուկայնագետը, որն աշխատելիս է եղել Իրանի ՊՆ-ին կից նորարարությունների և հետազոտությունների կենտրոնում, սպանվել է նոյեմբերի 27-ին: