|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Մեր կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները, ապօրինությունները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա՝ ֆլեշմոբ, է իրականացնում Կառավարության շենքի դիմաց, որով ակնարկում է իշխանության մասնակցությունը ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքին:
«Մենք այս ակցիայով հիշեցնում ենք, որ չի հաջողվելու մոռացության մատնել: Մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ»,- ասաց նա:
Հարցին՝ տարբեր ակցիաներով կանդրադառնա՞ն այլ խնդիրների, Հայկ Մամիջանյանը պատասխասնեց. «Այս պահին մեր իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրությունը, որ ակցիաներ, հասարակական ընդվզումներ չլինեն: Ինչքան ուզում է՝ թող պահի պարոն Փաշինյանը և իր մսուր-մանկապարտեզ դարձած Ազգային ժողովն արտակարգ դրությունը, մենք նման ակցիաներով միշտ հիշեցնելու ենք իշխանություններին իրենց իրական դեմքը»:
Մանրամասն՝ տեսանյութում․