|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հռոմում Ավագ ուրբաթ օրվա երեկոյան ժամասացության քարոզի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է միջազգային կազմակերպություններին՝ քրիստոնյաների զանգվածային սպանությունները լռության մատնելու համար: Այդ լռությունը նա անվանել է «դավադրական», տեղեկացնում է BBC-ն:
«Մենք ականատես ենք, թե ինչպես են հալածում մեր եղբայրներին, գլխատում եւ խաչում Հիսուսին հավատալու համար, եւ դա` հաճախ մեր լուռ համաձայնությամբ»,- ասել է Հռոմի պապը։
Քրիստոսի խաչելության հիշատակության ծիսակարգի ժամանակ հոգեւոր առաջնորդին միացել են տասնյակհազարավոր հավատացյալներ, այդ թվում՝ փախստականներ Սիրիայից և Իրաքից: