|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Դիարբեքիրից պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուրեթթին Ջանիքլիին ատելություն պարունակող հայտարարությունների համար:
Ջանիքլին մասնավորապես հայտարարել է, որ Թոփալ Օսման աղան, որը Տրապիզոնում պայքար էր մղում պոնտոսցի հույների դեմ, իր պապն է:
«ԱԶԿ-ական Ջանիքլին, որը գովում է Թոփալ Օսմանին` Սև ծովում հույներին և հայերին, Քոչգիրիում էլ քրդերին կոտորող գող ավազակախմբի առաջնորդին: Տրապիզոնցի պատգամավոր Ալի Շյուքրյու Բեյի սպանության համար մեջլիսը նրան կախաղան բարձրացնելու որոշում էր կայացրել: ԱԶԿ-ական Ջանիքլին մարդասպանին, ավազակախմբի առաջնորդին իր պապն է համարում»,- նշում է Փայլանը:
Նշենք, որ Թոփալը 1915 թ. Հայոց ցեղասպանության գլխավոր դահիճներից էր: 1919 թ. նրան ձերբակալելու որոշում է կայացվում, սակայն Աթաթուրքը նրան ուղարկում է պոնտոսցի հույների դեմ պայքարելու, այնուհետև` ալևի քրդերի: Աթաթուրքի կամակատարը լինելով հանդերձ` նա մահափորձ է կազմակերպվում Աթաթուրքի դեմ, սակայն բռնվում է և մեջլիսի առաջ ոտքերից կախվում: