|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հաղթանակից հետո ելույթում ողջունել է ընտրությունների ժամանակ իրեն սատարած ազգային փոքրամասնություններին:
«Մեր հայրենիքի մարդկանց սիրում եմ: Կապ չունի, թե ով է: Էթնիկ ծագումը կապ չունի: Մենք եկել ենք բոլորին գրկելու: Մենք հարգում ենք այս քաղաքի բոլոր կրոնները: Այս քաղաքում չկա «փոքրամասնություն» հասկացություն: Մենք գրկելու ենք հույներին, հայերին, ասորիներին, հրեաներին»,- Իմամօղլուի խոսքերն է մեջբերում gazeteduvar.com.tr կայքը:
Նորընտիր քաղաքապետը ծագումով Տրապիզոն քաղաքից է: Նախընտրական փուլում իշխանական մամուլը «մեղադրեց» Իմամօղլուին պոնտոսցի հույն լինելու մեջ: