|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում քննարկումների ժամանակ անդրադարձել է Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ` TRT-ով հեռարձակվող` օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կյանքի մասին պատմող` «Ոստան. Աբդուլ Համիդ» սերիալում ազգային փոքրամասնությունների` մասնավորապես հայերի վերաբերյալ վիրավորական և ատելություն սերմանող դրվագներին:
«Աբդուլ Համիդի մայրը հայ է, ի դեպ: Անունն էլ Վերջին էր: Սերիալում չկա դա: Ամբողջ բյուրոկրատիան, փաշաները հայեր, հույներ էին: Դրա մասին էլ ոչ մի օրինակ չկա: Բայց մի հայ կա, դավաճան: Շատ անակնկալ բան եմ ասելու: Անունը գիտե՞ք այդ հայի: Գարո: Այսինքն` հատուկ են ընտրել: Ինչքան տրամաբանական է»,- Փայլանի խոսքերն է մեջբերում t24.com.tr կայքը: