|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի և տիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, Իրանում տեղակայված օտարերկրյա երկրների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ Իրանը վճռականորեն կարձագանքի ցանկացած մակարդակի ցանկացած արկածախնդրության:
Դիմելով օտարերկրյա բարեկամ երկրների ռազմական կցորդներին՝ ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարն ասաց, որ բոլորը լիովին տեղյակ են Միացյալ Նահանգների ոճրագործություններից. հայտնում է IRNA գործակալությունը:
Հաջիզադեն ասել է. «Մենք հավատում ենք, որ տարածաշրջանի պետությունները կարող են հաստատել խաղաղություն, անվատնգություն ր ընկերություն տարածաշրջանում համատեղ ուժերով և առանց վատը կամեցողների ու օտարների թույլտվության: Իրանի թշնամիները մեզ մեղադրում են իշխանության և միլիտարիզմի ձգտելու մեջ, այն դեպքում, երբ մենք չենք ուզում դա, որովհետև փորձը ցույց է տվել, որ պետք է լինել ուժեղ, որպեսզի ապահովվի խաղաղություն և անվտանգություն»:
Նա նշել է, որ «մենք եղել ենք, կանք ու կլինենք տարածաշրջանում ճնշվածի կողքին...»: