|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է, hայտնում են ոստիկանությունից:
Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել:
Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն է եղել, որի ընթացքում նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
50-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նա նույնպես ձերբակալվել է:
Ոստիկանությունից հայտնում են՝ ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: