|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Մայր Աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանան երեկ լրագրողներին հարցերին պատասխանելիս չի հերքել այն լուրերը, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցով կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Սերժ Սարգսյանին:
Երեկ ասյ առնչությամբ մամուլում տարածված լուրերը չհերքելով հանդերձ` Տեր Վահրամը հրաժարվել է խնդրի հետ կապված որեւէ մանրամասնություն հայտնել: Այսինքն` Մայր Աթոռն առայժմ խուսափում է այս մասին հայտարարել պաշտոնապես:
Ենթադրվում է, որ համապատասխան հայտարարությունը կհրապարակվի քաղբանտարկյալներին ազատ արձակելուց անմիջապես առաջ` այդպիսով այս գործընթացի որոշիչ դերակատարի տիտղոսը կվերապահվի եկեղեցուն եւ կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Իսկ մինչ այդ իշխանությունների կազմակերպած խնդրահանդեսը պետք է շարունակվի: