|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Հայաստանի ներքաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակին։ Կարևորվեց աշխարհասփյուռ հայության կյանքում Եկեղեցու առաքելությունը՝ ուղղված ժողովրդի միասնության ու համերաշխության ամրապնդմանը, ինչպես նաև համընդհանուր ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման։
Հանդիպմանը ներկա էր նաև Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։