|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Օսկար Թաթոսյանին, նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, բռնի տեղահանված արցախահայության արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։ Կարևորվեց ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը՝ ի նպաստ այս բարդ ժամանակներում դժվարությունների հաղթահարման, հայրենիքի զորացման ու շենացման։
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ԱՀՀ-ի հետևողական ջանքերը՝ հայության շահերի պաշտպանության և Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։