կարևոր
1465 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 22:22
Քաղաքական

Արմեն Ռուստամյանը եվրոպացի քաղաքական գործիչների հետ քննարկել է արցախցիների հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության հարցը

Արմեն Ռուստամյանը եվրոպացի քաղաքական գործիչների հետ քննարկել է արցախցիների հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության հարցը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդունել է «Արցախ․ չկարգավորված հակամարտություն․ վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստաֆիուին և գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի, արցախահայության հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։