կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-05 15:38
Քաղաքական

Ի՞նչ է քննարկել ընդդիմությունը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ․ Արմեն Ռուստամյանը մանրամասներ է ներկայացնում

Ի՞նչ է քննարկել ընդդիմությունը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ․ Արմեն Ռուստամյանը մանրամասներ է ներկայացնում

«Մենք չսահմանափակվեցինք օրակարգում եղած հարցերով, ասացինք, որ շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որոնք ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում։ Հիմնականում խոսել ենք 4 թեմաների մասին՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, գերիների հարց և եվրոխորհրդի մոտեցումներն ու մեր հարաբերությունները ԵԽ-ի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը քննարկված թեմաներին։

«Ես անդրադարձա նաև այն հարցին, թե ինչպե՞ս է ընդհանրապես ձեզ մոտ ձևավորվում միակողմանի կարծիք այն բանի մասին, ինչ որ Հայաստանում տեղի է ունենում։ Տպավորություն է, որ դուք պարզապես չեք ուզում լսել այլ կարծիք՝ ընդդիմադիր այլ կարծիք։ Եվ ասեցի ինչու․ ասեցի՝ հասկացանք գոյություն ունի Եվրոպա-Ռուսաստան պատերազմ, հիմա չգիտես ինչի և որտեղ որոշվել է, որ իշխանությունն այդ պատերազմում ճիշտ կողմում է, ընդդիմությունը՝ սխալ, այսինքն եթե մարդկանց դիտում են իրենց «Կրեմլի ագենտներ» օրինակ, ուրեմն իրենց իրավունքները կարելի է ոտնահարել։ Միակողմանի է ձեր պատկերացումները և գնահատումները, որն անընդունելի է, սա պետք է վերացվի, սա նույն Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է»,- նշեց Արմեն Ռուստամյանը։