|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ԵԽ պաշտոնական կայքէջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Մուժնիեկսը գրում է, որ ապրիլի 24-ին նշվում է 100-ամյա տարելիցը այն օրվանից, երբ սկսվել են Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի զանգվածային սպանությունները, տեղահանությունները, ինչի արդյունքում Անատոլիայի հայերը գրեթե ամբողջությամբ բնաջնջվել են:
«Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումը և դրա ցավոտ ժառանգությունը մեծ ճեղքվածք են առաջացրել երկու հասարակությունների միջև, որը կիզակետին է հասել՝ դրանց՝ որպես ցեղասպանության քաղաքական և իրավական գնահատմամբ», - հայտարարել է մարդու իրավունքների հարցով հանձնակատարը:
«Հայերի սպանդը և տեղահանությունը Օսմանյան իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտում էր», - ընդգծում է հանձնակատարը:
Մանրամասները՝ այստեղ: