|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր-մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը: