|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանին:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի աշխատանքը՝ կարևորելով նրա դերակատարությունն Արցախին մշտապես սատարելու և համազգային տարբեր խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելու գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՀՀ Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: