Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Վերջերս բնապահպանների ձեռքն է ընկել մի փաստաթուղթ, որը հաստատում է, որ դեռ մեկ տարի առաջ «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի կողմից մշակված` ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի նախագիծը փորձաքննություն է անցել, եւ սեփականատերերը նախատեսել են «Հրազդան» արդյունաբերական գոտում ` Հրազդան քաղաքից 5 կմ հեռու, կառուցել ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար:
«Երկիր»-ի տեղեկություններով` փաստաթղթին ծանոթանալուց անմիջապես հետո բնապահպան Հակոբ Գաբրիելյանը դիմել է ՍՊԸ-ի տնօրինությանը, որտեղից նրան հայտնել են, թե արդեն 2010 թվականին կառուցվել է ֆաբրիկայի վարչական շենքը, իսկ այս տարի նախատեսված է կառուցել ֆաբրիկայի պոչամբարը:
«Ես անգամ զարմացա, որ փորձաքննությունն արդեն իրականացրել են, բայց հասարակական իրազեկում չի եղել: Իսկ այսօր ֆաբրիկայի շինություններն արդեն կանգուն են»,- ասաց բնապահպանը եւ հավելեց, որ այդ ֆաբրիկայում նախատեսվում է ոսկի կորզել Մեղրաձորի հանքաքարից, ինչն այսօր իրականացվում է Արարատ քաղաքում:
![]() |
![]() |
Պոչամբարի համար նախատեսված տարածքը | Ֆաբրիկայի շենքը |