|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երկու տարի առաջ Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավմամբ հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը լուրջ մտահոգությունների առիթ դարձավ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծում ազգային մոտեցումներից նահանջի, տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության խախտման ու դրա հետևանքով Հայաստանի և Ղարաբաղի հարցում հնարավոր անդառնալի կորուստների համատեքստում:
Դեռևս այն ժամանակ միակ ուժը, որն, ըստ էության, հանդես եկավ ուղեգծի այդ փոփոխության պաշտպանությամբ, իրեն «արմատական» կոչող ընդդիմությունն էր: Դադարեցվեցին բողոքի բոլոր ակցիաները գործընթացին «չխանգարելու» պատճառաբանությամբ:
Թուրքական կողմի` սառեցված գործընթացից դուրս գալու հայկական կողմի նախազգուշացումները ևս որևէ կերպ գործնական ոչ մի դրսևորում չեն ստանում հիմնականում ամերիկյան համառ «հորդորների» պատճառով:
Այսօր արդեն ներքաղաքական դաշտում հրապարակային ռևերանսների ֆոնին ընթանում են ինտենսիվ բանակցություններ` ԱՄՆ դեսպանի ակտիվ միջնորդության պայմաններում: Փաստորեն, սրանով մեկնարկում է ներքաղաքական դաշտի վերաձևման ամերիկյան սցենարը: Ինչի են հանգեցնելու այս գործընթացները, և արդյոք այս երկու ուղղություններին զուգահեռ որոշ ժամանակ անց չի ակտիվացվելու երրորդը՝ Ղարաբաղյան կարգավորումը՝ մեզ համար աննպաստ շրջադարձերով:
Դատելով Տեր-Պետրոսյանի՝ 97 թվի իր մոտեցումները վերստին հնչեցնելու փաստից, այս վտանգը միանգամայն իրական է թվում: