|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Չինաստանի բնակչությունը 1 մլրդ 993 մլն 724 հազար է: Այդ մասին են վկայում այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական վիճակագրական վարչության հրապարակած` 2010 թվականի նոյեմբերից մեկնարկած մարդահամարի նախնական տվյալները:
«2000 թվականի համեմատ` երկրի բնակչությունն աճել է 73,9 մլն մարդով»,- ասվում է պաշտոնական փաստաթղթում:
Մարդահամարի նախնական տվյալներով` Չինաստանի բնակչության 51,27 տոկոսը տղամարդիկ են, համապատասխանաբար` 48,73 տոկոսը` կանայք: Քաղաքային բնակչությունը վերջին 10 տարվա ընթացքում ավելացել է 665,57 մլն մարդով եւ կազմում է երկրի ընդհանուր բնակչության 49,68 տոկոսը:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ նկատվում է բնակչության ծերացում. 60 տարեկանից մեծ մարդիկ կազմում են երկրի բնակչության 13,26 տոկոսը. այդ տարիքային խմբի մարդկանց թիվն անցնում է 160 միլիոնից:
Չինաստանում մարդահամար է անցկացվել 1953, 1964, 1982, 1990 եւ 2000 թվականներին: