|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի «Կայուն զարգացման լուծումների ցանցը» հրապարակել է աշխարհի ամենաերջանիկ երկրների տարեկան վարկանիշը:
156 երկրում երջանկության վարկանիշը պարզելու համար հաշվի են առնվել կյանքի տևողությունը, բնակչությանն ուղղված սոցիալական աջակցությունն ու կոռուպցիայի դեմ վերաբերմունքը:
Ի տարբերություն նախորդ տարիների 156 երկրների, այս անգամ կառույցը գնահատել է այդ երկրներից 117-ը՝ հաշվի առնելով նաև այնտեղ բնակվող ներգաղթյալների երջանկությունը և բարեկեցությունը:
Զեկույցի արդյունքում ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան: Երջանկության վարկանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիան:
Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում են` Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան և Ավստրալիան: