կարևոր
2857 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 12:33
Քաղաքական

ՀՀ-ի գործող վարչապետի ձեռամբ երկիրը դարձել է գործիք ռեգիոնի պետությունների դեմ․ Ալեն Ղևոնդյան

ՀՀ-ի գործող վարչապետի ձեռամբ երկիրը դարձել է գործիք ռեգիոնի պետությունների դեմ․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խնդիրը այն է, որ ՀՀ-ի գործող վարչապետի ձեռամբ երկիրը դարձել է գործիք ռեգիոնի պետությունների դեմ և այս համատեքստում այն, ինչ ուրվագծվում է հեռանկարում, տեղիք է տալիս վատագույն կանխատեսումների համար, քանի որ ՀՀ-ն, ինչպես քաղաքականապես՝ ազդեցության զոնաների, այնպես էլ՝ միգուցե տարածքային առումով, կբաժանվի հարևան երկրների միջև, որ պայմանավորվելու է նրանց ազգային անվտանգության շահերով::

Արևմուտքը կսադրի ու, բնականաբար ձախողվելով, կքաշվի մի կողմ, որից հետո հայկական քաղաքական ավանդույթը կսկսի անիծել իր ճակատագիրը՝  մոռանալով, որ մտածողության օրգանը ուղեղն է, ու այն պետք է ոչ թե մաքսիմալիզմի ներքո, այլ իրատեսականության միջակայքում օգտագործել:

Ենթադրում եմ, որ ՀՀ-ի որոշ տարածքներ կլինեն համատեղ կառավարման ներքո. ավելին՝ ՀՀ-ում կտեղակայվի ևս առնվազն՝ մեկ օտարերկյա ազգային պատկանելության զինված կոնտինգենտ:

Երբ ՀՀ գործող վարչապետը Արևմուտքին հրավիրում է ՀՀ տարածք ռուսների հետ առճակատումը շարունակելու ՀՀ-ում, որի արդյունքում ՀՀ-ից բան չի մնալու, նա չի ասում, որ ՌԴ-ի հետ առճակատումից զատ նա իր տարածքը տալիս է Իրանի դեմ հնարավոր օպերացիայի մեկնարկի համար»։