կարևոր
2524 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-31 12:24
Աշխարհ

Ինչի համար է Թուրքիային անհրաժեշտ աշխարհի ամենաաղքատ երկիրը` Գամբիան

Ինչի համար է Թուրքիային անհրաժեշտ աշխարհի ամենաաղքատ երկիրը` Գամբիան
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեղեկացնում է՝ Ստամբուլում անցկացվող պաշտպանական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսում (IDEF 2025) ստորագրվել է Թուրքիայի եւ Գամբիայի միջեւ ռազմական եւ ֆինանսական համագործակցության շրջանակներում Գամբիային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն (02.05.2019):

Թուրքիայի ՊՆ նախարարը IDEF 2025-ի շրջանակներում ընդունել է նաեւ Մալիի գլխավոր շտաբի պետին Մալիի պաշտպնության նախարարության գլխավոր քարտուղարին եւ Ինդոնեզիայի ցամաքային զորքերի հրամանատարին։ Թուրքիայի Ազգային պաշտպանության փոխնախարարն էլ, իր հերթին, բանակցություններ է վարել Զիմբաբվեի պաշտպանության եւ վետերանների հարցերով նախարարի տեղակալի հետ։

Թուրքիայի եւ Գամբիայի միջեւ հարաբերությունները բնութագրվում են դիվանագիտական կապերի առկայությամբ, տնտեսկան համագործակցությամբ եւ Գամբիայի զարգացման գործում Թուրքիայի աջակցությամբ: Թուրքական «Մաարիֆ» հիմնադրամը Բանջուլում բացել է տարրական եւ միջազգային դպրոցներ, ինչպես նաեւ կրթաթոշակներ են տրամադրվում գամբիացի ուսանողներին Türkiye Scholarships  ծրագրի շրջանակներում: Թուրքական համագործակցության եւ համակարգման գործակալությունը (TİKA) Գամբիայի մայրաքաղաք Բանջուլում գրասենյակ է բացել` ծրագրերը համակարգելու համար:

Թուրքիայի շահերն այս պահին

Անկարան նոր շուկաներ է փնտրում Աֆրիկայում ռազմական արդյունաբերության արտադրանքի արտահանման համար, որում վերջին տարիներին զգալի ներդրումներ է կատարել: Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տվյալներով` ավելի վաղ Թուրքիան երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Տանզանիայի, Սուդանի, Ուգանդայի, Բենինի եւ Կոտ դ'Իվուարի հետ`արդյունաբերական արտադրության, սպառզինության եւ ռազմական տեխնիկայի գնման եւ սպասարկման ոլորտում համագոծակցության, ինչպես նաեւ տեխնիկական եւ նյութտեխնիկական աջակցության, մասնագիտացված ոլորտներում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ`դրանով իսկ նոր շուկաներ բացելով թուրքական պաշտպնական ընկերությունների համար: Փորձագետները կանխատեսում են՝ մոտ ապագայում Աֆրիկան կարող է դառնալ Թուրքիայի համար սպառազինությունների վաճառքի մեծությամբ երրորդ շուկան։

 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի