|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին չի հաջողվել Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունել ` այդ հարցում միակարծության բացակայության հետեւանքով:
Քննարկումներից առաջ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Լին Պեսկոուն։ Նա ասել է, որ Սիրայի իշխանություններըմիանշանակ արձագանք չեն տվել ժողովրդի բողոքին: «Նրանք հայտարարեցին բարեփոխումներ անցկացնելու մասին, միաժամանակ դիմեցին ճնշումների»,- հայտարարել է Պեսկոուն։
Ավելի քան 2 ժամ տևած նիստի ընթացքում Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են հայտնել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Արեւմտյան մի շարք երկրների նախաձեռնությամբ մշակված`Սիրիայի հակակառավարական ուժերի դեմ իշխանությունների իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարության ընդունմանը համար անհրաժեշտ է եղել ԱԽ բոլոր անդամների հավանությունը։ Սակայն դրան դեմ են հանդես եկել Ռուսաստանի, Չինաստանի և Լիբանանի ներկայացուցիչները: