|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի։ Ընթերակաների ներկայությամբ դիակի զննման ժամանակ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են անձնագիր և երկտող, որում գրված է. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, իսկ հիմա ի վիճակի չեմ ապրել, Համբարձումյան Գեորգի 31.01.2017»։
Քննիչի որոշմամբ` նշված երկտողն առգրավվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի ինքնությունը` ճշտելու` արդյո՞ք հայտնաբերված անձնագիրը պատկանում է նրան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում