|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ն, միանալով «Ջրի ժառանգությունը» միջազգային նախաձեռնությանը, ապրիլի 16-ին հանդես կգան «Ժառանգությունը եւ ջուրը» թեմատիկ պաստառների ցուցադրությամբ:
Հայաստանում միջոցառումների շարքը կավարտվի ապրիլի 18-ին` ժառանգության հայ պահապանների այցելությամբ Սեւան-Հրազդան կասկադ` ՀՀ միացյալ էներգահամակարգը սնող արդյունաբերական այդ հսկան, որը պահպանվում է պետության կողմից որպես 20-րդ դարի արդյունաբերական ժառանգության օրինակ:
Այդ օրը նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն Կոստա Ռիկայում, Պորտուգալիայում, Կանադայում, Չիլիում եւ աշխարհի այլ երկրներում:
Մեր հարեւան երկրները նույնպես ակտիվ կլինեն: Թուրքիայի ԻԿՕՄՕՍ-ը նախաձեռնել է միջոցառումներ` նվիրված Ստամբուլի Տերկոսի ՀԷԿ-ին եւ Իզմիրի հուշաղբյուրներին: Իսկ Վրաստանում կհրավիրվի կլոր սեղան «Թբիլիսիի ժառանգության խնդիրները» թեմայով, որի ավարտից հետո մասնակիցները կընդունեն հայտարարություն` ուղղված քաղաքային իշխանություններին` Թբիլիսիի պատմական միջուկի պահպանության հորդորով: