|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Տաշիր 2010»-ից բացի, ավելի լուրջ խնդիրներ կան, օրինակ` «հոգեւոր սնունդի աղավաղումը, ինչպես նաեւ իրական մտավորականի չափանիշ չունենալը». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Դավիթ Ամալյանը:
Երգահան Ռուբեն Հախվերդյանն էլ նշեց, որ քաղաքային աֆիշները, ինչպիսիք են «Դուդուկն իմ զենքն է» եւ այլն, նույնպես աղավաղում են. դրանց փոխարեն կարելի է ուղղակի Մոնթեի, Դուշման Վարդանի նկարները տեղադրել` առանց որեւէ մեկնաբանության:
Նա անդրադարձավ նաեւ երկրի ներքին քաղաքականությանը:
«Երեսփոխան բառը շատ տեղին է ընտրված, որովհետեւ մարդը ՀՀՇ-ից կարող երեսը փոխել եւ դառնալ ՀՀԿ: Այս ամենը վկայում է այն մասին որ երկրի նախագահը ճիշտ չէ ընտրված: Բոլոր կառավարությունները կարծես թե եկել են կողոպտելու ժողովրդին»,- աաաց Ռ. Հախվերդյանը` հավելելով, որ «սովետի ազդեցությունը» դեռ զգացվում է Հայաստանում, իսկ մեր ղեկավարներն էլ այդ ազդեցության կրողներն են. «Ոնց որ Մերսեդեսի մեջ դնեմ 24-ի մատոռ, ասեմ` Մերսեդես եմ»:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։