|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը քաղաքացիություն է շնորհել երկրի հյուսիսարևելքում ապրող 300 հազար քրդերի. տեղեկացնում է սիրիական «Սանա» պետական հեռուստաալիքը։
Քրդերը Սիրիայի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են և կազմում են երկրի բնակչության 10%-ը, սակայն նրանց մեծ մասը տասնամյակներ շարունակ քաղաքացիություն չի ունեցել։
Նախագահ Ասադի որոշումն ուղղված է զանգվածային ժողովրդական ելույթները մեղմելուն։ Հակակառավարական բողոքի ցույցերը սկսվել են մարտի 18-ին Դերաայում, այնուհետև տարածվել ողջ երկրով մեկ։ Անցյալ շաբաթ երկրի հյուսիսարևելքում տեղի ունեցած բողոք ցույցերին առաջին անգամ մասնակցել են նաեւ քրդերը։