Փոխարժեքներ
07 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ուրբաթ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու, սակայն ձեռնարկվելու են առանցքային քայլեր տևական խաղաղության համար. այս մասին KyivPost-ում գրել է Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն համատեղ հռչակագիր, որը կձևակերպվի որպես «խաղաղության և հարաբերությունների լիակատար կարգավորման հստակ ուղի»։
Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցվող երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ:
ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «մեկնարկելով» համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով նախկինում անհնարին հնարավորություններ։
Ռաուֆօղլուն նաև նշել է, որ այլևս միջանցք չկա. Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ուշադրության կենտրոնում է լինելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:
TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևանի էքսկլավ։ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։