|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր:
Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։ Բացի այդ, 2023 թվականի հունվարի 1-ից ռոտացիայի հետ կապված՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։