|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Caliber.Az-ը՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան համարել իրատեսական քայլ։ «Բարձր մակարդակի այցը առանց ստորագրված համաձայնագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է ստեղծել գործընթացի ավարտի կեղծ տպավորություն։ Մինչև իրավական շրջանակի ստեղծումը և պարտավորությունների կատարումը, նման քայլերը վաղաժամ կլինեն», - գրում է լրատվականը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հրավիրել է Թուրքիային և Ադրբեջանին՝ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին