|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանը չի մասնակցի։ Այդ մասին Բայրամովն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ադրբեջանի տարբեր մակարդակներով մասնակցություն Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ», - ասել է Բայրամովը։
Նա հստակեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։