|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին չեն հրավիրվել Թուրքիան և Ադրբեջանը. Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը՝ ներկայացնելով հրավիրվածների ցանկի վերաբերյալ Politico-ի հղումը:
«Սա կտրուկ, բայց ոչ անակնկալ կշտամբանք է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը»,-նշել է Հայ դատի հանձնախումբը:
2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը: