|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանում դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 300 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341768 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2427511 վերջին մեկ օրում` 7741 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9541 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 79-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 323016 անձ, վերջին մեկ օրում` 202 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 7747 է: