կարևոր
364 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-12 14:32
Հասարակություն

Ռուսաստանն ու Իրանը թույլ են տալիս ԱՄՆ-ին մտնել Անդրկովկաս, Հայաստանը մերձենում է Թուրքիայի հետ

Ռուսաստանն ու Իրանը թույլ են տալիս ԱՄՆ-ին մտնել Անդրկովկաս, Հայաստանը մերձենում է Թուրքիայի հետ
 Իրանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում զգուշացրել է՝ «Հարավային Կովկասում ԱՄՆ-ի տնտեսական նախագծերը կարող են հետապնդել տարածաշրջանում ամերիկյան ազդեցութայն ամրապնդման եւ ընդլայնման նպատակներ»: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է հատուկ զգուշությամբ հետեւել ամերիկյան կողմի հետագա քայլերին, որը ներդրումային ծրագրերի եւ խաղասիրական հայտարութոյւնների քողի տակ կարող է հետապնդել Հարավային Կովկասում իր հեգեմոնիայի հաստատման նպատակները»: Հայաստանը, համոզված է նա, «չպետք է թույլ տա երրորդ երկրների զինված ուժերի մասնակցությունը» տրնսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը, որն Ադրբեջանի հիմնական մասը կմիացնի Նախիջեւանին: Փաշինյանը Իրանի նախագահին ներկայացրել է Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները՝ ընդգծելով այն հնարավորությոնները, որոնք տարածաշրջանի համար բացում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Թեհրանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ», - նշել է Տարասովը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԻՀՊԿ գեներալ Ջավանին կարծում է, որ «ալիեւն ու նիկլորը նույն սխալն են թույլ տվել, ինչ Զելենսկին «եւ այժմ Թեհրանն «ամեն կերպ կպաշտպանի իր անվտանգությունն ու ազգային շահերը «Զանգեզուր» նախագծից, թեկուզեւ այն պատճառով, որ «Երեւանը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի եւ երրորդ կողմերի հետ՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ստեղծելու համար: Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի միջանցքի» վերաբերյալ դրանց պայմանավորվածությունները՝ նշելով, որ «խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կստեղծվի Հայաստանի կողմից եւ կգտնվի իր իրավասության ներքո եւ իր տարածքում»: Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչիի խոսքով՝ «Թեհրանի դիրքորոշումներն այս առումով հաշվի են առնվել, բայց մենք կշարունակենք զբղվել իրավիճակի մոնիտորինգով, քանի որ նախագծին ցանկանում է միանալ ամերիկյան ընկերությունը»:

«Ավելի վաղ Վաշինգտոնում դրանց միջեւ ձեռք բերված պայանավորվածությունների ընթացքում էլ տեղեկատվություն էր հնչել, որ Զանգեզուրի միջանցքի կառավարմամբ զբաղվելու է ԱՄՆ-ից մի ընկերություն: Բայց փաստ է դառնում այն, որ ԱՄՆ-ի ներկայությունն Իրանի հյուսիսային սահմաններին դառնում է իրականություն, եւ այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնմանը ողջ Հարավային Կովկասում, ինչի մասին, ի դեպ, վերջերս խոսել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին», - ասում է Տարասովը:

Նա իրավացի է, որ Ռուսաստանն արդեն նախկին ազդեցությունը չունի տարածաշրջանում, եւ, փաստորեն, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության երաշխավորն ԱՄՆ-ն է:  Բայց իրադարձությունների ընթացքից գոհ են նաեւ Թուրքիայում, շարունակում է քաղաքագետը։ Անկարայի համալսարանի պրոֆեսոր Յըլդըրըմ Բեյազիտը վստահ է՝ «այս գործարքը շատ կոնկրետ արդյունքներ ունի: Նրա խոսքով՝ առաջին արդյունքն այն է, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում, երկրորդը՝ Իրանն այլեւս կարեւոր խաղացող չէ Կովկասում: Եվ առանցքայինն այն է, որ ԱՄՆ-ի կոնկրետ ներկայությունը ճանաչված է Կովկասում, եւ այդ գործարքից հետո Հայաստանը նույնպես կդառնա Թուրքիայի եւս մեկ դաշնակիցը», -մեջբերել է Տարասովը

«Այնպես որ, տարածաշրջանային աշխարհաքաղքական տեղաշարժի իմաստն առայժմ այն է, որ Հայաստանը, որը նախկինում համարվում էր Իրանի դաշնակիցը, այժմ մերձենում է Թուրքիայի հետԲայց Ռուսաստանին այդքան էլ հեշտ չէ դուրս մղել այս տարածաշրջանից, եւ ստորագրված մեկ փաստաթուղթը հիմք չի տալիս նման հեռուն գնացող եզրակացությունների։ Թեեւ գործընթացը բարդ է լինելու եւ կարող է ուղեկցվել վերելքներով ու վայրէջքներով», - ամփոփել է Տարասովը:

Թարգմանեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ iarex.ru