|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը հաստատեց Բաքվի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին NE Global-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ փաստաթղթում պարունակվող դրույթն ընդունում է այս համաձայնագրի ստորագրման և վավերացման հետագա քայլերի անհրաժեշտությունը։ Այլ կերպ ասած, որպեսզի դա հնարավոր դառնա, Բաքուն ակնկալում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ դեռևս առկա տարածքային պահանջները վերացնելու համար», - նշել է Էլչին Ամիրբեկովը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել հռչակագրի մեկ այլ կարևոր կետի՝ երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման պարտավորության, մասնավորապես՝ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության վրա։