|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմից հետո Ղարաբաղում կարգավորման վերաբերյալ որոշ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն. հաղորդում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Հետկոնֆլիկտային իրավիճակը շատ փխրուն է: Հրադադարը հարգվում է, բայց դեռ կան շատ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հակամարտությունից հետո»,- երեքշաբթի ասել է Ալիևը «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում:
Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով, բայց Երևանից ոչ մի պատասխան քայլ չի տեսնում: «Ես արդեն ասել եմ, որ մենք պատրաստ ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել: Բայց մենք Երևանից ոչ մի փոխադարձ քայլ չենք տեսնում: Ընդհակառակը՝ Հայաստանի վարչապետից լսում ենք ագրեսիվ հայտարարություններ, Հայաստանի արտգործնախարարի կողմից հայտարարությունները խոսում են ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի մասին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Նա նաև Հայաստանին «նախազգուշացրել է, որ Ղարաբաղում վրեժ լուծելու փորձեր չարվեն»։