|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ հունվարից հուլիս Ռուսաստանի Սվերդլովսկի մարզից արտաքսվել է շուրջ 1000 միգրանտ-օրինախախտ։ Արտաքսվածների մեծ մասը Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են։ Նշված ժամանակահատվածում արտաքսվել է Տաջիկստանից ավելի քան 400 մարդ, Ուզբեկստանից շուրջ 300-ը և Ղրղզստանից ավելի քան 130-ը։ Արտաքսվածների ցուցակում են նաև 33 ադրբեջանցի։ Վրաստանի, Եգիպտոսի և Չինաստանի քաղաքացիների փոքր թիվ են կազմում՝ 1-6 մարդ։ Գերատեսչության տվյալներով՝ բոլոր արտաքսված անձինք Ռուսաստան են ժամանել աշխատանքի նպատակով, բայց երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի։