|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայից արտաքսել են ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին Twitter-յան իր էջում Էրդողանի մասին արած գրառման պատճառով:
Ըստ zaman-ի` Զեյնալովը դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողության մասին Twitter-ում գրել է. «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող անձանց հրահանգեցին ձերբակալել, սակայն Էրդողանի նշանակած ոստիկանապետերը հրաժարվեցին կատարել այդ հրահանգը»:
Թուրքիայի ՆԳ նախարարությունը աշխատանքներ է սկսել ադրբեջանցի լրագրողին երկրից արտաքսելու համար: Նախարարության այս որոշումը լրագրողների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել:
Նշենք, որ Զեյնալովը 5 տարի ապրել է Թուրքիայում և ամուսնացած է թրքուհու հետ: