|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հոլանդացի լրագրող Էնս Բոերսմանն արտաքսվել է Թուրքիայից։
Ըստ BBC-ի` հոլանդական «Het Financieele Dagblad» թերթի` Թուրքիայի թղթակիցն այդ երկրում աշխատում էր 2017 թվականից, իսկ նախորդ շաբաթ Թուրքիայում լրագրողական վկայական էր ստացել։
Լրագրողը կացության ժամկետը երկարացնելու նպատակով դիմել է համապատասխան մարմիններին, սակայն նրան ձերբակալել են` պահանջելով երկիրը լքել «անվտանգության նկատառումներով»: Նրան անգամ թույլ չեն տվել վերադառնալ տուն և վերցնել իր իրերը։
Դեպքին արձագանքել է «Het Financieele Dagblad»-ի գլխավոր խմբագիր Ժան Բոնժերը` նշելով, որ ապշած են կատարվածից: «Չափազանց ցավալի է, որ Թուրքիայում լրագրողները չեն կարողանում ազատորեն կատարել իրենց աշխատանքը», - ասել է նա` տեղեկացնելով, որ պատրաստվում են իրավաբանորեն պայքարել այդ որոշման դեմ։