|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ն արտաքսել է երեք վենեսուելացի դիվանագետների. հայտնում է РИА Новости-ն:
Տվյալ քայլն արվել է ի պատասխան Վենեսուելայի համանման գործողություններին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել 3 ամերիկացի դիվանագետների: Մադուրոյի խոսքերով՝ նրանք ֆինանսավորել են Վենեսուելայի էներգետիկ համակարգում սաբոտաժին ուղղված աջ ուժերի գործունեությունը: Մադուրոն ավելացրել էր, որ իր ձեռքի տակ ունի բոլոր ապացույցները: