|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լեհաստանի կառավարության գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչիկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները հնարավոր է արտաքսեն ռուսաստանցի դիվանագետների` ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված. հայտնում է Газета.ру-ն: Կառավարության նիստում կքննարկվեն նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների այլ տարբերակներ:
Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման փորձը սկանդալի պատճառ է դարձել Լոնդոնի և Մոսկվայի միջև: Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրել թունավորման մեջ` արտաքսելով 23 ռուսաստանցի դիվանագետների: Մոսկվայի պատասխանը չի ուշացել. ՌԴ-ից կարտաքսվեն 23 բրիտանացի դիվանագետներ: