|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ չի արտաքսի ռուսաստանցի դիվանագետների. հայտնում է РИА Новости-ն:
«Գործնականում մենք Մեծ Բրիտանիայի հետ համերաշխություն ցույց տվեցինք: Ներկայումս մենք` որպես Եվրախորհրդում համանախագահ երկիր, կարծում ենք, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հաղորդակցուղի պահպանել»,- ասել է Բորիսովը:
Նշենք, որ ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ հայտարարել են ռուսաստանցի դիանագետների արտաքսելու մասին` ի նշան համերաշխության Լոնդոնի հետ, ով Ռուսաստանին է մեղադրում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: