կարևոր
3343 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-11 11:32
Աշխարհ

Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային

Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային

Բուլղարիան առաջին ռազմական օգնությունը կուղարկի Ուկրաինային այն բանից հետո, երբ խորհրդարանը հաստատել է ժամանակավոր կառավարության կողմից կազմված սպառազինությունների ցանկը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Բուլղարիան ԵՄ անդամ այն եզակի պետություններից է, որը օգնություն չի ուղարկել Ուկրաինային՝ այն բանից հետո, երբ Սոցիալիստական ​​կուսակցությունը, որը նախորդ կառավարության կոալիցիոն գործընկերն էր, մայիսին արգելքներ էր դրել ավելի վաղ գոյություն ունեցող առաջարկի համար:

Զենքերի ցանկը հայտնի չէ, սակայն պետական ​​պաշտոնյաներն ասել են, որ պաշտոնական Սոֆիան հիմնականում թեթեւ զենք եւ զինամթերք կուղարկի Ուկրաինա:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դիմիտար Ստոյանովը հայտարարել է, որ Բուլղարիան չի կարող իրեն թույլ տալ Ուկրաինա ուղարկել ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը կամ Կիեւին անհրաժեշտ ՄիԳ-19 եւ Սու-25 կործանիչներ։

«Իմ մոտեցումը պահպանողական է եղել, քանի որ ես պետք է ապահովեմ Բուլղարիայի պաշտպանությունը։ Օգնությունը լիովին համապատասխանում է Ուկրաինայի առաջնահերթություններին, սակայն մենք չենք ուղարկում S-300 համակարգեր, ՄԻԳ-29 կամ Սու-25 ինքնաթիռներ»,- ասել է Ստոյանովը։

Օգոստոսին էկոնոմիկայի նախարարությունը հաստատել էր ավելի քան 1 միլիարդ լեւայի (540,22 միլիոն դոլար) զենքի արտահանման գործարքներ, որոնց մեծ մասը նախատեսված է եղել Լեհաստանի համար, որն Ուկրաինա զենքի առաքման առանցքային հանգույցներից մեկն է: