|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆրանսիան որոշել է արտաքսել ռուսաստանցի դիվանագետների, որոնց գործողությունները, ըստ Փարիզի, հակասում են երկրի անվտանգությանը. ասվում է հանրապետության արտաքին գործերի նախարարության կոմյունիկեի մեջ։
«Այս գիշեր Ֆրանսիան որոշել է արտաքսել դիվանագիտական կարգավիճակ ունեցող՝ ռուսաստանցի մի շարք աշխատակիցների, որոնց գործողությունները հակասում են մեր անվտանգության շահերին»,- ասվում է փաստաթղթում։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ խոսքը մոտ երեսուն դիվանագետի մասին է:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան «արժանապատվորեն կպատասխանի»։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը պերսոնա նոն գրատա էր հայտարարել 40 դիվանագետի։ Բացի դրանից՝ այսօր Լիտվան և Լատվիան իջեցրել են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ հետ կանչելով իրենց դեսպաններին Մոսկվայից։ Իրենց հերթին, ռուսաստանցի դիվանագետները պետք է լքեն Վիլնյուսը և Ռիգան։
Գերմանական և իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ իրենց երկրների ղեկավարությունները պատրաստվում են շարունակել ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը:
Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը հայտարարել է, որ 15 ռուս դիվանագետներ արտաքսվում են երկրից։