|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնությունը կառաջարկի ԱՄՆ 10 դիվանագետի` հեռանալ երկրից. ուրբաթ` ապրիլի 16-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Բացի այդ` երկիրը, ըստ ամենայնի, ստիպված կլինեն թողնել երեք լեհ դիվանագիտական անձ: «Նաև, ինչքան գիտեմ, Լեհաստանը հայտարարել է մեր դիվանագետներին արտաքսելու մասին: Մենք այստեղ, իհարկե, կպատասխանենք համապատասխան ձևով»,- Լավրովի խոսքերն են մեջբերում լրատվական գործակալությունները:
Մոսկվան այսպես է արձագանքել Վարշավայի և Վաշինգտոնի որոշումներին: Լեհաստանի արտգործնախարարությունը երեկ հայտարարել էր, որ Վարշավայում Ռուսաստանի դեսպանության երեք աշխատակիցներ խախտել են դիվանագիտական կարգավիճակը և Լեհաստանում պերսոնան նոն գրատա են ճանաչվել:
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 15-ին հայտարարել էր ՌԴ 10 դիվանագետի արտաքսման մասին։